Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 135124

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 135124
30.11.2020 | 13:36

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 356-ով՝ հասնելով 135124-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1078-ով և հասել 108442-ի, իրականացվել է 1098 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 510127-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2706-ի: Բուժվում է 23976 մարդ։

Դիտվել է՝ 3979

Մեկնաբանություններ